Արդարադատության հարցով քննիչ հանձնաժողովի կազմը չհաստատվեց․ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չքվեարկեց ընդդիմության նախաձեռնությանը։
Ընդդիմությունը ցանկանում է պարզել Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները և օրենքի խախտմամբ գործերի մակագրումները արդյոք խոչընդոտում են արդար դատաքննությանը։ Այս նախաձեռնությունում, սակայն, իշխանությունը քրեական գործերին միջամտելու վտանգ է տեսնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննիչ հանձնաժողովի ընդդիմության նախաձեռնությունում իշխանությունը քրեական գործերին միջամտելու վտանգ է տեսնումԻշխող խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր քվեարկությունից հետո հայտարարեց՝ չէին կարող կողմ քվեարկել, որովհետևն սա Ազգային ժողովի իրավասություններից դուրս է։ Նա խորհուրդ տվեց ընդդիմադիր գործընկերներին, Դատական օրենսգրքի որևէ հոդվածի անկատարությանը վկայակոչելու դեպքում օրենսդրական վերահսկողություն սահմանել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն արձագանքեց՝ քննչի հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, իշխանականների չքվեարկությունը որևէ հետևանք իրենց չի ենթադրում, «Քաղաքացիական պայմանագիրը» որևէ կերպ չի մասնակցելու այդ աշխատանքներին և դրանում ընդդիմադիր խմբակցության պատգամավորը որևէ խնդիր չի տեսնում։
«Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականցնելու է՝ Ազգային ժողովի իրավասությունների տիրույթում, ամեն կերպ փորձելու է նպաստել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ առնվազն նվազեն», - հայտարարեց Վարդևանյանը։