Նոյեմբերից Ռուսաստանը կավելացնի գազի մատակարարումները Եվրոպա։ Երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական վերահսկողության տակ գտնվող էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ին հրահանգել է սկսել բնական գազ մատակարարել եվրոպական գազի պահեստարաններ, երբ Ռուսաստանն ավարտի իր պաշարների լրացումը, ինչը կարող է տեղի ունենալ մինչև նոյեմբերի 8-ը:
Գազի գները շուկաներում Եվրոպայում և այլուր վերջին շաբաթներին հասել են ռեկորդային մակարդակի։ Սա պայմանավորված է քիչ պաշարներով և մեծ պահանջարկով, քանի որ տնտեսությունները դուրս են գալիս կորոնավիրուսային ճգնաժամից: Որոշ վերլուծաբաններ և եվրոպացի պաշտոնյաներ Ռուսաստանին մեղադրում են մայրցամաքում էներգետիկ ճգնաժամը սրելու մեջ, քանի որ Ռուսաստանն է Եվրոպայի գազի ամենամեծ մատակարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը խոստանում է օժանդակել Մոլդովային «Գազպրոմ»-ի հետ վեճի ընթացքում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ 5 երկրներ առաջարկում են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները