Ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնին թույլ չեն տվել մտնել Վրաստան։ Այս մասին լրագրողը հայտնել է Տելեգրամի իր ալիքում։ Նրա խոսքով՝ Թբիլիսիի օդանավակայանում պաշտոնապես հայտնել են, որ իր մուտքը Վրաստան արգելված է, պատճառները չեն նշել։
«Միանշանակ դա կապում եմ նրա հետ, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը նախօրեին դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ Ռուսթավիի բանտում Միխեիլ Սաակաշվիլիին իմ այցելությունը կազմակերպելու խնդրանքով։ Այն, ինչ տեղի է ունեցել, միջազգային սկանդալ է և խայտառակություն վրացական իշխանությունների համար», - գրել է Դմիտրի Գորդոնը։
Ավելի վաղ Գորդոնը կոչ էր արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հասնել ուկրաինական քաղաքացիություն ունեցող Վրաստանի նախկին նախագահի ազատ արձակմանը։
Միխեիլ Սաակաշվիլին ութնամյա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել հոկտեմբերի 1-ին և նույն օրն էլ ձերբակալվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրացական ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները ի պաշտպանություն Սաակաշվիլիի Ղարիբաշվիլին զառանցանք և սադրանք է անվանել Սաակաշվիլիի փաստաբանի հայտարարությունըՍաակաշվիլիի փաստաբանը հայտարարում է, որ նախկին նախագահին «պատրաստվում են չեզոքացնել»Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի՝ Ուկրաինա արտահանձնման հնարավորությունը