Գյումրիի ավագանի անցած քաղաքական 5 ուժերից 4 թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել։
«Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկ է ներկայացրել ցուցակի առաջին համար, գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը ու ևս մեկ թեկնածու՝ 21-րդ համար Մառա Հարությունյանը։
«Բալասանյան դաշինքից» ինքնաբացարկ են ներկայացրել քաղաքապետարանի սպորտբաժնի պետ Մեխակ Ղազարյանը և ՀՀԿ ցուցակի առաջին համար Արտյոմ Ղուկասյանը։
Այսօր ինքնաբացարկներ ներկայացնելու վերջին օրն է։
Գյումրիի նոր ավագանիում առավելագույն՝ 14 մանդատ է ստացել «Բալասանյան դաշինքը», որին, սակայն, երեք մանդատ պակասում է մեծամասնություն կազմելու համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Գնել Սանոսյանը չէր բացառել կոալիցիայի կազմումը իշխանության և «Բալասանյան դաշինքի» միջև։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեռևս պարզ չէ` «Բալասանյան դաշինքը» կոալիցիա կկազմի, թե ոչ. «ներթիմային քննարկումներ են»