Ռուսական գրոհային Су-25 ինքնաթիռները վերադարձել են իրենց տեղակայման վայր՝ Ղրղըզստանում գտնվող ռազմակայան, Տաջիկստանում ՀԱՊԿ երկրների «Փոխգործակցություն-2021» զորավարժություններին մասնակցելուց հետո։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ինքնաթիռները փորձարկել են պայմանական հակառակորդի օբյեկտների որոնումն ու խոցումը, նաև օդից աջակցությունը տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումներին՝ լեռնա- անապատային տեղանքում։
«Փոխգործակցություն-2021» զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 4 հազար զինվորական, ավելի քան 500 միավոր տեխնիկա։
Տաջիկստանում սա ՀԱՊԿ միակ զորավարժությունը չէ։ Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում հոկտեմբերի 18-23 -ը միանգամից երեք զորավարժություն է տեղի ունեցել՝ համատեղ գործողությունների, հետախուզության և մատակարարման ուղղություններով։
Տաջիկստանում զորավարժություններին մասնակցել են նաև հայկական զորախմբի սպաները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները