Սուդանի տապալված վարչապետը և կինը ազատ են արձակվել

Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկ, արխիվ

Ռազմական հեղաշրջմամբ հեռացված Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկին և նրա կնոջը երեկ թույլատրվել է վերադառնալ տուն, երկուշաբթի օրը նրանք ձերբակալվել էին։

Համդոկի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ կառավարական այլ պաշտոնյաներ դեռ շարունակում են ձերբակալված մնալ, նրանց գտնվելու վայրը հայտնի չէ։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Աբդալա Համդոկի հետ, այդ մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Բլինքենը ողջունել է Համդոկի ազատ արձակումը, կոչ է արել Սուդանի զինվորականներին ազատ արձակել բոլոր ձերբակալված քաղաքացիական առաջնորդներին և ապահովել նրանց անվտանգությունը։

Սուդանում մի քանի շաբաթ շարունակված բողոքի ցույցերից հետո զինվորականները երկուշաբթի օրը ձերբակալեցին վարչապետին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական հեղաշրջում Սուդանում