Գերմանիայի նորընտիր Բունդեսթագը այսօր գումարեց առաջին նիստը և 736 տեղանոց խորհրդարանի նախագահ ընտրեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող, կին քաղաքական գործիչ 53-ամյա Բերբել Բասին։
Նիստին մասնակցել է կանցլեր Անգելա Մերկելը, քանի որ նա արդեն պատգամավոր չէ, Մերկելը նստել է այցելուների համար նախատեսված տեղում։
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր պետք է ազատի Մերկելին ու նրա կառավարությանը, բայց նրանց կխնդրեն ժամանակավորապես շարունակել պաշտոնավարել մինչ նոր կառավարության ձևավորումը։
Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատների միությունը պարտվել է սեպտեմբերին կայացած ընտրություններում։Փոքր առավելությամբ հաղթանակի հասած Սոցիալ-դեմոկրատները կոալիցիա կազմելու համար բանակցում են խորհրդարան անցած մյուս ուժերի՝ Ազատ դեմոկրատների ու Կանաչների հետ։ Բանակցությունների հաջողության դեպքում Գերմանիայի կանցլեր կդառնա Սոցիալ-դեմոկրատների թեկնածու Օլաֆ Շուլցը։