Դեկտեմբերին Վիլնյուս-Երևան ուղիղ ավիաչվերթ է բացվելու

Wizz Air ավիաընկերության օդանավ, արխիվ

Գալիք դեկտեմբերին Վիլնյուս-Երևան ուղիղ ավիաչվերթ է բացվելու։ Այդ մասին հաղորդում է Լիտվայի տրանսպորտի նախարարությունը։

Նախարար Մարյուս Սկուոդիսն ասել է, որ դեկտեմբերի կեսերից բացվող չվերթները կատարվելու են շաբաթը երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։

Սկուոդիսը նաև հայտնել է, որ Լիտվայի ու Հայաստանի մայրաքաղաքների միջև ավիաչվերթն իրականացնելու է հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը։