Սպիտակ տունը ներկայացրել է՝ ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո

Օդանավեր ԱՄՆ օդանավակայաններից մեկում, արխիվ

Սպիտակ տունը ներկայացրել է, թե ովքեր կկարողանան մուտք գործել ԱՄՆ նոյեմբերի 8-ից հետո, երբ հանվեն 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված երկիր մուտքի սահմանափակումները։

Ներկայումս ԱՄՆ թռիչքների արգելքը տարածվում է տասնյակ երկրների վրա՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Եվրոպայի մեծ մասը, Չինաստանն ու Հնդկաստանը, բայց չի տարածվում Ռուսաստանի վրա՝ այժմ Ռուսաստանից հնարավոր է մեկնել Միացյալ Նահանգներ։

Նոր փոփոխություններից հետո՝ նոյեմբերի 8-ից, ԱՄՆ մուտք գործել ցանկացողները պետք է պատվաստված լինեն կա՛մ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կա՛մ ԱՄՆ կարգավորող մարմնի կողմից հաստատված պատվաստանյութերից մեկով։

Հոկտեմբերի 25-ին նախագահ Ջո Բայդենի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ ավիաընկերությունները պարտավորվում են ստուգել ուղևորների պատվաստված լինելու փաստը ԱՄՆ թռչող օդանավ նստեցումից առաջ։ Բացի այդ՝ բոլորի համար պահպանվում է ԱՄՆ մուտքից առաջ Covid-19-ի թեստ հանձնելու պահանջը, այն վերաբերում է նաև ԱՄՆ քաղաքացիներին ու գրին քարտ ունեցողներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աշխարհում համաճարակային իրավիճակի սրացման ֆոնին նոր սահմանափակումներ են մտցվում, որոշները` չպատվաստվածների համարPfizer-ը և BioNTech-ը երեխաներին COVID-19-ի դեմ պատվաստելու թույլտվության համար կդիմեն ԱՄՆ և այլ երկրների իրավասու մարմիններինԱՀԿ-ի կամ ԱՄՆ-ի չհաստատած քովիդի դեմ պատվաստանյութերով պատվաստված օտարերկրացիները նոյեմբերից չեն կարողանա մուտք գործել Միացյալ Նահանգներ