Իլհամ Ալիևը այցելել է Կուբաթլուի շրջան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան այցելել են Կուբաթլու, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր առաջին տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի ուղեկցությամբ ժամանել է Կուբաթլուի շրջան։

APA գործակալության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը մասնակցել է սահմանապահ զորքերի նոր զորամասի բացման, ինչպես նաև շրջկենտրոն Կուբաթլուն Խանլըղ (հայկական անվանումը՝ Իշխանաձոր) գյուղին կապող նոր ճանապարհի կառուցման մեկնարկի արարողություններին։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը Կուբաթլուն գրավել էին ուղիղի մեկ տարի առաջ՝ 2020-ի հոկտեմբերի 25-ին։