Մոլդովան հույս ունի, որ երկրում ծագած էներգետիկ ճգնաժամի ֆոնին կկարողանա գազ ստանալ ԵՄ-ից, մասնավորաբար, Ռումինիայից՝ «Ունգենի-Քիշնև» գազատարի միջոցով։ Այս մասին հաղորդում են տեղական աղբյուրները՝ վկայակոչելով ռումինական Transgaz ընկերության ներկայացուցիչներին։
Մոլդովայի իշխանությունները այս քայլին են ցանկանում դիմել «Գազպրոմի»՝ շաբաթ օրը հնչեցրած սպառնալիքների ֆոնին։
Հոկտեմբերի 22-ին «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել էր, որ Մոլդովան պետք է մարի ռուսական գազի՝ վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացված մատակարարումների դիմաց կուտակած պարտքը։ Դրա ընդհանուր ծավալն, ըստ Կուպրիյանովի, գերազանցում է 700 միլիոն ամերիկյան դոլարը։
«Եթե սպառված գազի դիմաց վճարումները ամբողջությամբ չիրականացվեն և համապատասխանաբար,դեկտեմբերի 1-ից նոր պայմանագիր չկնքվի, «Գազպրոմը» կդադարեցնի վառելիքի մատակարարումները Մոլդովա», - հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ 5 երկրներ առաջարկում են ուսումնասիրել Եվրոպայում գազի գնի ռեկորդային թռիչքի պատճառները