Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է երկրի տարածքում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների պրակտիկայի ներդրումը։ Այդ մասին վրացական կառավարության ղեկավարը հայտարարել է այսօր Թբիլիսիում՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում։
«Մեր քաղաքացիները ազատ ընտրության իրավունք և հնարավորություն ունեն։ Մենք Վրաստան ենք բերել բոլոր տեսակի պատվաստանյութերը։ Մենք պետք է համոզենք, այլ ոչ թե պարտադրենք մեր քաղաքացիներին, որ պատվաստումը միակ, այլընտրանք չունեցող որոշումն է», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Ավելի վաղ բնակչության մի շարք ռիսկային խմբերի պարտադիր պատվաստման հնարավորությունը չէր բացառել Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Հոկտեմբերի 23-ի դրությամբ Վրաստանում պատվաստման ամբողջական կուրսն անցել է 921 հազար քաղաքացի, ինչը կազմում է երկրի բնակչության ընդհանուր թվի 32 տոկոսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում հայտարարել են կորոնավիրուսի 5-րդ ալիքի մասին