Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են. ֆավորիտը գործող նախագահն է

Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են: Ակնկալվում է, որ գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը կվերընտրվի երկրորդ անգամ` հաշվի առնելով ընդդիմադիր թեկնածուների բացակայությունը:

Միրզիյոևի հետ մրցակցում են չորս ոչ հայտնի թեկնածուներ, որոնք մեծ հաշվով իշխանամետ են: Ընդդիմադիր երեք կուսակցությունների թույլ չեն տվել գրանցվել կամ թեկնածուներ առաջադրել մրցապայքարում։

Սրանք Ուզբեկստանում վեցերորդ նախագահական ընտրություններն են այն բանից հետո, երբ մոտ 35 միլիոն բնակչություն ունեցող երկիրը անկախություն ձեռք բերեց նախկին Խորհրդային Միությունից: