Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ, հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ ընդգծելով՝ կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ունեն «ակնհայտ սադրիչ բնույթ և իրականությանը չեն համապատասխանում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպման մասին տեղեկությունըԱյսօր ավելի վաղ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն էր հնարավոր հանդիպման մասին տեղեկություն հրապարակել՝ նշելով, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարն էլ մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկությունը, ասել է՝ եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա ռուսական կողմն այդ մասին ժամանակին կտեղեկացնի։
Հայաստանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո: