Հղիության 20-րդ շաբաթում քովիդի հետևանքով մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը

Սիրանույշ Սահակյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, 19-ը հոկտեմբերի, 2021թ․

44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

41-ամյա Սիրանույշ Նալբանդյանը շնչառական սարքերի տակ էր՝ թոքաբորբի ծանր ընթացքով։ «Ազատության» հետ զրույցում ասում էր՝ «պիտի պայքարեմ»՝ հասկացնելով՝ այս հղիությունից հետո մեկն էլ է պլանավորում․ աղջկանից հետո որդի է ուզում ունենալ։ Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծանր։

Քովիդից հղիի մահվան դեպք գրանցվել էր նաև հոկտեմբերի 12-ին։ Այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 42 դեպք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2146-ով, բուժվածներինը՝ 1134-ով, գրանցվել է մահվան ևս 42 դեպք