ԱՄՆ-ում Նյու Մեքսիկո նահանգում գեղարվեստական ֆիլմի նկարահանման ընթացքում ողբերգություն է տեղի ունեցել՝ աշխարհահռչակ կինոաստղ, ռեժիսոր և պրոդյուսեր Ալեք Բոլդուինը հրազենով սպանել է նկարահանող թիմի անդամ Հալինա Հաթչինսին և վիրավորել է ռեժիսոր Ջոել Սոուզային:
Բոլդուինը ֆիլմի այդ դրվագում, ըստ սցենարի, կրակ է արձակել, և պարզվել է, որ հրազենը լիցքավորված է եղել ոչ թե դատարկ, այլ մարտական փամփուշտներով:
Ոստիկանները դեպքի վայրում զննություն են կատարել և արձանագրել են Բոլդուինի և դրվագի նկարահանման մնացած մասնակիցների վկայությունները:
Ձերբակալվածներ չկան, հարուցվել է քրեական գործ: Ըստ ականատեսների, 63-ամյա Բոլդուինը հարցաքննությունից հետո արտասված և ծայրահեղ ընկճված վիճակում է դուրս եկել ոստիկանության բաժանմունքից: