Ռուսաստանում վառոդի արտադրամասում պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ

«Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասի պայթյունի հետևանքները, Ռյազանի շրջան, 22 հոկտեմբերի, 2021թ.

Ռուսաստանում Ռյազանի շրջանում գտնվող «Էլաստիկ» գործարանի վառոդի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է քրեական գործ հարուցելու մասին:

Պայթյունը որոտացել է առավոտյան ժամին, ինչից հետո գործարանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել Ռյազանի շրջանային դատախազության խումբը: Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել աշխատակիցների կողմից անվտանգության կանոններն անտեսելու հետևանքով: Արտադրամասի շենքն ամբողջությամբ ավերվել է:

Հրդեհաշիջման աշխատանքին մասնակցել է 170 հրշեջ և 50 միավոր տեխնիկա: Ռուսաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, շրջակա բնակավայրերին վտանգ չի սպառնում: