Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայան ֆորումում խոսել է Թալիբանի մասին, ասելով, թե Մոսկվան հետևում է Աֆղանստանը հսկողության տակ վերցրած թալիբների գործողություններին և կարող է նրանց դուրս հանել միջազգային ահաբեկիչների ցուցակից այն դեպքում, եթե Աֆղանստանում նկատվի իրավիճակի բարելավում:
«Ինձ թվում է, որ այդպես կլինի, Ռուսաստանն այդ ուղղությամբ է գնում»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միանշանակ ճիշտ վճիռ է կայացրել՝ հրաման տալով դուրս հանել ամերիկյան զորքն Աֆղանստանից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն ամբողջովին դուրս բերեց զորքն Աֆղանստանից` վերջ դնելով իր պատմության մեջ ամենաերկար պատերազմին