Ստամբուլում 6 օտարերկրացի է ձերբակալվել քաղաքական և ռազմական լրտեսության մեղադրանքով: Նրանց թվում են Ռուսաստանի 4 քաղաքացիներ, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիներ:
Հետաքննությունը պնդում է, որ կասկածյալները հարձակում էին նախապատրաստում Թուրքիայում բնակվող չեչեն ընդդիմադիրների վրա և դրա համար զենք էին գնում:
Sabah-ի հաղորդագրության համաձայն՝ հետաքննությունը կարծում է նաև, որ ենթադրյալ լրտեսներն աշխատել են Ռուսաստանի օգտին: Թերթում հրապարակված հոդվածում ասվում է, որ նրանց սպառնում է 15-20 տարվա ազատազրկում:
Ռուսաստանի արտգործնախարարությունը և դեսպանատունը Անկարայում դեռ չեն մեկնաբանել իրավիճակը: