Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, որտեղ հաջորդ տարվա փետրվարին տեղի կունենա Ձմեռային օլիմպիադան, բնակիչներին առաջարկում են կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափը:
Այն կտրվի չափահասներին, ովքեր առնվազն կես տարի առաջ երկրորդ անգամ են պատվաստանյութ ստացել:
Չինաստանի կառավարության որոշմամբ, միայն երկրի բնակիչները կարող են որպես հանդիսատեսներ ներկա լինել Ձմեռային օլիմպիադային: Մարզիկները Չինաստան մեկնելուց առաջ պարտավոր են պատվաստվել կամ արդեն Չինաստանում ենթարկվել 21-օրյա կարանտինի: