Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Վերջինս հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ օժանդակելու տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Ըստ պաշտոնական հաղորդագրութան, քննարկվել են նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոյվո Կլաարը մեկնել է Աղդամ