Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

Շուշիում երեկ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Ըստ ԱԻՊԾ-ի, 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհայտ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են՝ հաշվի առնելով նաև ծնողների տեղեկությունները․ Կարապետյան