Խաթիբզադե․ «Բայդենը Թրամփից ոչնչով չի տարբերվում»

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ քննադատել է Ջոզեֆ Բայդենի վարչակազմին՝ նշելով, որ Սպիտակ տան ներկայիս քաղաքականութունը Իրանի հարցում քիչ է տարբերվում Թրամփի ժամանակաշրջանից։

«[Իրանի դեմ] առավելագույն ճնշման քաղաքականությունը, որ կիրառում էր Թրամփի վարչակազմը, այժմ նույնությամբ իրականացվում է ամերիկյան գործող վարչակազմի կողմից։ Բանակցությունները չէ, որ հստակեցնում է կողմերի նպատակները, այլ՝ կոնկրետ գործողությունները։ Այդ գործողությունները պետք է վկայեն, որ Բայդենի իշխանության՝ Իրանի հանդեպ որդեգրած քաղաքականությունը տարբերվում է Թրամփի վարչակազմի կիրառած գործողություններից։ Այն, ինչ մենք տեսնում ենք ոչ թե փոփոխություն է, այլ նախկին քաղաքականության շարունակությունը», - հայտարարում էր Խաթիբզադեն։