Ժամը 14-ի դրությամբ Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրողների 11.31 տոկոսը (12,382 քաղաքացի):
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` Դիլիջանում մասնակցության թիվը կազմում է 21.14 տոկոս (3884), Գորիսում` 24 տոկոս (4968), Տաթևում` 33.02 (1378), Տեղում` 28.33 (1102), Մեղրիում` 30.80 (2640):
Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, վերոնշյալ 6 համայնքում` համամասնական, 3-ում` մեծամասնական:
Ընդհանուր առմամբ այսօր ընթացող բոլոր համայնքների ընտրություններին 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 15.97 տոկոսը (26 հազար 627 քաղաքացի):
Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը:
Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղ համայնքում «նկատվել է ընտրողներին տանել-բերելու պրոցես». ահազանգում է «Անկախ դիտորդը» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 11-ի դրությամբ ամենաշատը ընտրություններին մասնակցել են Տաթևում, ամենաքիչը` Գյումրիում