Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեյվիդ Էմեսսի սպանությունը որակում է որպես ահաբեկչական ակտ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դանակահարված բրիտանացի պատգամավոր Դեյվիդ Էմեսսը մահացել էՀանցագործության հետաքննությունն իրականացնում է ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի հարցերով բաժինը։ Գերատեսչությունը հայտնել է, որ քննիչները նախնական փուլում ծայրահեղական իսլամիզմի տարրեր են հայտնաբերել:
Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության 69-ամյա պատգամավորի վրա հարձակումը տեղի է ունեցել նախօրեին Լոնդոնից քիչ հեռու գտնվող Լի-օն-Սի քաղաքի եկեղեցիներից մեկում՝ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում։ Քաղաքական գործիչը մահացել է դանակի հարվածների հետևանքով։
Ողբերգությունից քիչ անց կասկածյալը ձերբակալվել է, նրա ինքնության մասին ոչինչ չի հաղորդվում։