Վրաստանում օգոստոսից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի վարակակիրների թիվը մեկ օրվա կտրվածքով գերազանցել է 5 հազարը։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում արձանագրվել է 5 հազար 76 նոր դեպք, մահացել է 44 մարդ՝ վարակի հետևանքով մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 9 հազար 440-ի։
Հաղորդվում է, որ այս պահին երկրում ակտիվ է 38 հազար 300 դեպք, վարակակիրների շուրջ 14 տոկոսը բուժում է ստանում հիվանդանոցներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանում՝ կորոնավիրուսի նոր ռեկորդներ, Վրաստանում մահացությունը կրկին աճում էՎրաստանում կտրուկ աճել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը՝ մեկ օրում 4 հազար 775 նոր դեպք