Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 6-15-ն աշխատանքային այցով Ռուսաստանում է եղել:
Տարբեր քաղաքներում նախարարը հանդիպել է Ռուսաստանի քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԱԳՆ-ն:
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող և այլ հարցեր։
Այցի մասին նախապես տեղեկություն չի հաղորդվել:
Այդ օրերին Ռուսաստանում էին նաև Հայաստանի վարչապետը և Ամենայն Հայոց կաթողիկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համայն Ռուսիո պատրիարքը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել օգնել գերիների ազատ արձակմանը