Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Սուրեն Պապիկյանն ու Ալեքսանդր Նովակն այսօր քննարկել են «Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերին։
Սուրեն Պապիկյանը «Ռուսաստանյան Էներգետիկ շաբաթ» համաժողովի հարթակում զրուցել է նաև «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ, քննարկվել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր։
2016-ի ապրիլին Երևանում Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը կնքեցին քառակողմ փաստաթուղթ, որով հաստատվեց «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը:
Դրա գործարկման արդյունքում Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կկարողանան համաժամանկյա աշխատել՝ փոխանակելով մինչև 1200 ՄՎտ հզորության հոսքեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաստատվեց «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքի ճանապարհային քարտեզը