Թբիլիսիում երեկ երեկոյան տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ի պաշտպանություն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի: Լրատվամիջոցների տվյալներով ՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 50 հազար մարդ:
Ցուցարարներից ոմանք «Ազատություն Միշային», «Ո՛չ քաղաքական հետապնդումներին» և նման այլ կարգախոսներով պաստառներ էին կրում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է բազմահազարանոց հանրահավաք` ի պաշտպանության ՍաակաշվիլիիՍաակաշվիլիի դաշնակից Նիկա Մելիան ընթերցել է նախկին նախագահի ուղերձը՝ կոչ անելով ընդդիմությանը միավորվել և հոկտեմբերի 30-ին քվեարկել երկրի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման թեկնածուների օգտին: Մի շարք խոշոր քաղաքներում նրանք անցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլ:
Քաղաքական գործիչներն ու ընդդիմադիրները ամբիոնից ելույթ ունենալով պահանջում էին Վրաստանի իշխանություններից ազատ արձակել Սաակաշվիլիին և քննադատում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին իր վերադարձը համեմատել է Գամսախուրդիայի վերադարձի հետՈւթնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։