Ակնկալվում է, որ Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` նշելով, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ։
Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման սկզբում Լավրովն ասել է, թե ԱՊՀ ԱԳ նախարարների նիստի շրջանակում հնարավորություն կա շփվելու երկկողմ և տարածաշրջանային հարցերով։ «Մեր նախագահները վերջերս հեռախոսազրույց են ունեցել, հարցեր կան, որոնք պետք է լուծվեն»,- ասել է Լավրովը Բայրամովին։
Ավելի ուշ հանդիպելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ` Լավրովը հիշեցրել է, որ վերջերս Մոսկվայում մանրամասն բանակցել են և ասել, թե այսօր կարելի է քննարկել ինչ-որ լրացուցիչ հարցեր` և՛ երկկողմ բնույթի, և՛ իհարկե տարածաշրջանային։
«Ղարաբաղը միշտ պետք է օգտվի մեր ուշադրությունից»,- հանդիպման սկզբի բաց մասում ասել է Լավրովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Մինսկում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները, այդ թվում՝ Միրզոյանը և Բայրամովը