Մոսկվան կողմ է եռակողմ հայտարարությունների բոլոր կետերի անշեղորեն կատարմանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Մոսկվան կողմ է եռակողմ համաձայնությունների բոլոր կետերի անշեղորեն իրականացմանը, որոնք 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև։ Այս մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք գտնում ենք, որ այդպիսով կստեղծվեն նշանակալից հնարավորություններ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար, այդ թվում՝ երկկողմ բարդ հարցերում», - ասել է Զախարովան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Համայն Ռուսիո պատրիարքը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել օգնել գերիների ազատ արձակմանը Պուտինի հետ հանդիպումը Փաշինյանն արդյունավետ է համարում, բայց արդյունքների մասին մանրամասներ չեն ներկայացվումՌԴ-ն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան խնդրի լուծման, Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում. Փաշինյանը` Պուտինին