Բաքուն հաղորդում է Ղարաբաղում ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին. ՊԲ-ն հերքում է

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե «հայկական զինված ուժերը գնդակոծել են Մատաղիսից (Սուգովուշան) Քելբաջար ուղևորվող ոչ ռազմական բեռներ տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ռազմական ոստիկանության ավտոմեքենան»: Ըստ այդ հաղորդագրության` գնդակոծության արդյունքում վնասվել է ռազմական մեքենան, զոհեր, վիրավորներ չկան:

Արցախի պաշտպանության բանակը հերքում է սա: Նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Լրիվությամբ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը:

ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»: