ՀԱՊԿ ուժերը զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ ՀԱՊԿ ուժերը Տաջիկստանում՝ Աֆղանստանի սահմանի մոտակայքում զորավարժություններ են անցկացնելու:

ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Հայաստանը և Բելառուսը: Սեպտեմբերին ՀԱՊԿ ուժերը Ղրղըզստանում եռօրյա զորավարժություններ են անցկացրել:

Պեսկովն ասել է, որ այդ զորավարժությունները մեծ նշանակություն ունեն Աֆղանստանում տեղի ունեցող դրամատիկ զարգացումների և անկանխատեսելի իրավիճակի ենթատեքստում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԳՌՈՄ-2021» զորավարժություն Հայաստանում՝ ՀԱՊԿ անդամ երկրների մասնակցությամբ