Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը:
Կիրիլ Պատրիարքը հանդիպման սկզբում նշեց, որ քննարկելու են Լեռնային Ղարաբաղի համակարտության հետևանքների հաղթահարման խնդիրները:
Ավելի վաղ Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման մասին գրում էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը երեքշաբթի պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում է ունեցել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ առաջին Պատրիարքի հետ:
Իսկ երեկ Ռուսաստանում կայացել է Հայաստանի վարչապետի և Ռդ նախագահի հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն արդյունավետ է գնահատում Պուտինի հետ հանդիպումը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վեհափառը Մոսկվայում հանդիպել է Ռուսիո Պատրիարքի հետ. այսօր կկայանա հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը