Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կորցնում մոտ ապագայում բանտախուցը լքելու հույսը: Բանտարկված քաղաքական գործիչը, որն իրեն քաղբանտարկյալ է անվանում, վստահ է, որ Վրաստանի ժողովուրդն իրեն պաշտպանելու է հոկտեմբերի 14-ին, երբ նախատեսված է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հայտարարած ընդդիմության զանգվածային հանրահավաքը:
Սաակաշվիլին հույս ունի բանտից ազատվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլից առաջ:
Ռուսթավիի բանտից Վրաստանի նախկին նախագահը հերթական նամակն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, ընդգծելով, որ չի դադարեցնելու հացադուլը։
«Հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք և մենք պետք է ցույց տանք բոլորին, որ մեր հասարակության մեջ կա սեփական արժանապատվության զգացում: Չնայած առողջությանս ամենօրյա վատթարացմանը՝ չեմ դադարեցնելու հացադուլը: Այս պահին սա միակ ու վերջին գործիքն է, որով ես կարող եմ պայքարել: Իհարկե, կցանկանայի դուրս գալ երկրորդ փուլից առաջ, որպեսզի ձեզ հետ պայքարեմ անխուսափելի հաղթանակի համար, բայց դրա համար հոկտեմբերի 14-ին մենք պետք է շատ լինենք, իսկ դրանից հետո պետք է գործենք համակարգված: Միայն անշահախնդիր ակտիվ քաղաքացիական դիրքով մենք կարող ենք փրկել մեր երկիրը և հասնել կոնկրետ արդյունքների, այդ թվում ՝ իմ մասով», - գրել է Սաակաշվիլին։
Իշխող «Վրացական երազանք»-ն, իր հերթին, կարծում է, որ երրորդ նախագահի նամակը հստակ ցույց է տալիս Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կուսակցության իրական մտադրությունները: Ըստ խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի, Միացյալ ազգային շարժումը հույս ունի ոչ թե հաղթել ընտրություններում, այլ «կրկնել 2003 թվականը», երբ Վրաստանում Սաակաշվիլիի առաջնորդությամբ տեղի ունեցավ «Վարդերի հեղափոխությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սաակաշվիլին բանտից աջակիցներին ակտիվ գործողությունների անցնելու կոչ է անումՎրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի՝ Ուկրաինա արտահանձնման հնարավորությունը Վրաստանի իշխանությունները հերքում են Սաակաշվիլիի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին հայտարարությունները Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում վատացել էՄիացյալ ազգային շարժումը զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն ՍաակաշվիլիիՎրաստանի վարչապետի կարծիքով` Սաակաշվիլին վերադարձել է հեղաշրջման հույսովՈւթնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։