Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցը կանցկացվի տեսակապի միջոցով: Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:
Հատուկ ծառայությունների ղեկավարները ժամանելու են Մոսկվա՝ մասնակցելու Համագործակցության անդամ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 17-րդ նիստին: Այն նվիրված է անվտանգության և կայունության ապահովման ոլորտում ԱՊՀ հատուկ ծառայությունների փոխգործակցության խնդիրներին: