Փաշինյանն արդյունավետ է գնահատում Պուտինի հետ հանդիպումը

Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը Մոսկվայում, 12-ը հոկտեմբերի, 2021թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ երեկոյան Մոսկվայում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան խնդրի լուծման, Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում. Փաշինյանը` Պուտինին

«Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար», - գիշերը Twitter- ում գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ Հայաստանի կառավարության լրատվականը հաղորդել էր, որ Փաշինյանը և Պուտինը պատրաստվում են քննարկել Երևանի և Մոսկվայի դաշնակցային օրակարգը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների կատարումը, ինչպես նաև ինտեգրացիոն միություններում փոխգործակցությունը: