Իրանում 12 անձ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել 2020-ի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի համար

Իրան - Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակի արարողություն Թեհրանում, 14-ը դեկտեմբերի, 2020թ․

Իրանում 12 մարդ է ձերբակալվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար։ Ձերբակալվածներն ադրբեջանցիներ են, հայտնում է «Թուրան» գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել և ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և անկարգություններ իրականացնելու հոդվածներով։

44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ անձ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում էԲաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններինԽաթիբզադե․ «Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել»