Սաակաշվիլին բանտից աջակիցներին ակտիվ գործողությունների անցնելու կոչ է անում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալում են Թբիլիսիում, 1-ը հոկտեմբերի, 2021թ․

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտից իր հերթական ուղերձում աջակիցներին կոչ է արել անցնել ակտիվ գործողությունների։

«Ապօրինի, ճնշող, չար ռեժիմն ամեն օր ծիծաղում է մեզ վրա և հեգնում։ Հանրության նկատմամբ այդ հեգնանքին մենք պետք է հակազդենք ակտիվ գործողություններով, ինչպիսին են ընտրողների քվեների պաշտպանությունը բոլոր շրջաններում, իշխանությունների կողմից ընտրողների կաշառման և ահաբեկման փաստերի հավաքագրումը, ընտրական հանձնաժողովների և դատարանների մոտ ակցիաների կազմակերպումը», - փաստաբանի միջոցով փոխանցած նամակում գրել է Սաակաշվիլին։

Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին ժամանելով հայրենիք՝ Վրաստանի նախկին նախագահն անմիջապես ձերբակալվել է, նրա դեմ ավելի վաղ մի քանի քրեական գործեր էին հարուցվել։

Ինքը Սաակաշվիլին պնդում է, որ իր դեմ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, և ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել։

Նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով Վրաստանում հոկտեմբերի 14-ին նախատեսված է զանգվածային բողոքի ակցիա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի՝ Ուկրաինա արտահանձնման հնարավորությունը Վրաստանի իշխանությունները հերքում են Սաակաշվիլիի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին հայտարարությունները Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում վատացել էՍաակաշվիլին միջազգային հանրությանը կոչ է անում արձագանքել իր իրավունքների խախտմանը Միացյալ ազգային շարժումը զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն ՍաակաշվիլիիՎրաստանի վարչապետի կարծիքով` Սաակաշվիլին վերադարձել է հեղաշրջման հույսով