Անթույլատրելի ու մերժելի է 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը, հայտարարել է Հայաստանում Սիրիայի դեսպանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Ըստ ԱԺ խոսնակի գրասենյակի՝ կողմերն «անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում». Մոսկվայում չեն բացառում Արցախում կռվող վարձկանների Ռուսաստան թափանցելու վտանգըՄի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, բազմիցս հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։
2021-ի մայիսին Հայաստանը միջպետական գանգատ ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում մասնավորապես «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու վերաբերյալ։
Պատերազմի օրերին ձերբակալված Սիրիայի քաղաքացիները, որ մեղադրվում էին նաև վարձկանության հոդվածներով, Հայաստանում դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Երևանը նաև տվյալներ ունի մի շարք այլ վարձկանների մասնակցության մասին, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարիզն ունի ղարաբաղյան մարտերում սիրիացի իսլամիստների մասնակցության փաստեր