Իրանը նոր զորավարժություններ է սկսել

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժություններ, հոկտեմբեր, 2020թ․

Իրանում այսօր մեկնարկել են վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ զորավարժությունները։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ երկօրյա վարժանքներն անցկացվում են Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի մասնակցությամբ, երկրի կենտրոնական շրջաններում։

Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Վելայաթ» անունը կրող զորավարժություններին կմասնակցեն նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների գվարդիայի հատուկ ստորաբաժանումները։

Անցած շաբաթներին Բաքվի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ սկսեցին Ադրբեջանի հետ սահմանին` հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ներգրավմամբ։

Իրանի իշխանությունները պնդում են, որ Ադրբեջանի տարածքում իրեն սպառնացող երրորդ ուժեր են տեղակայվել՝ ի դեմս Իսրայելի։ Բաքուն հերքում է մեղադրանքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքվի ու Թեհրանի միջև դիվանագիտական շփման բառապաշարը կոշտանում էԲաքուն հակադարձում է Իրանի արտգործնախարարի՝ Ադրբեջանում ահաբեկիչների ներկայության մասին հայտարարություններինԽաթիբզադե․ «Ադրբեջանից մեր սպասելիքները չեն արդարացել»Ադրբեջանցի սահմանապահները հերքում են իրանցի գործընկերների մեղադրանքները