Թուրքական լիրայի անկումը հերթական ռեկորդն է գրանցել

Թուրքական լիրայի թղթադրամներ, արխիվ

Թուրքական արժույթը երեկ անկման նոր ռեկորդ է գրանցել՝ մեկ դոլարի փոխարժեքը հասել է 9 լիրայի, հաղորդում է Bloomberg լրատվական գործակալությունը։

Նախորդ ռեկորդային ցածր ցուցանիշը՝ 8,95 լիրա մեկ դոլարի դիմաց, սեպտեմբերի 29-ին էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական լիրան շարունակում է գահավիժել

Թուրքական ազգային արժույթի կտրուկ թուլացումը շարունակվում է անցած տարվա աշնանից: Ըստ Bloomberg-ի, դա տեղի է ունեցել այն բանի հետևանքով, որ Անկարան ներգրավված էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում: