Վրաստանում կտրուկ աճել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը՝ մեկ օրում արձանագրվել է 4 հազար 775 նոր դեպք։ Սա ամենաբարձր ցուցանիշն է օգոստոսի 31-ից ի վեր։
Հիվանդության հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 37 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասավ 9 հազար 306-ի։
Մասնագետները Վրաստանում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի մասին են ահազանգում՝ որպես պատճառ նշելով պատվաստման դանդաղ տեմպերն ու հակահամաճարակային կանոնների անտեսումը։
Կորոնավիրուսի չորրորդ ալիքը ամենածանրն էր երկրի համար՝ շեշտակի ավելացել էին ինչպես նոր վարակակիրների, այնպես էլ հոսպիտալացվող հիվանդների և մահվան դեպքերի թվերը։
Վրաց համաճարականաբանների գնահատմամբ՝ հինգերորդ ալիքը կարող է է՛լ ավելի ծանր լինել, քանի որ ժամանակահատվածը համընկնում է հարբուխի շրջանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից 54 մարդ է մահացել «Դա շատ նենգ վիրուս է, խեղդում է, միանգամից հարվածում է թոքերիդ»Վրաստանի բնակչության 35 տոկոսը պատվաստված է․Առողջապահության նախարարություն