«Իրանի հետ բանակցությունները որոշիչ փուլում են», - Իսրայել կատարած այցի շրջանակներում հայտարարել է Գերմանիայի՝ պաշտոնից հեռացող դաշնային կանցլեր Անգելա Մերկելը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վիեննայում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները«Ըստ իս, այն համաձայնությունները, որ ձեռք էին բերվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շրջանակներում, թեև կատարյալ չէին, սական օգտակար էին։ Հետագայում ամերիկյան կառավարությունը, Իսրայելի իշխանությունների աջակցությամբ, կասկածի տակ դրեց համաձայնագրի կատարումը՝ ուշադրությունը կենտրոնացնելով փաստաթղթի թույլ կողմերի վրա։ Մենք այժմ միասնական դիրքորոշում ունենք՝ հարկավոր է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը», - հայտարարում էր Մերկելը՝ նշելով, որ առաջիկայում մեկնարկող բանակցությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ։
«Բանակցությունները որոշիչ փուլում են։ Ես դա հրապարակայնորեն եմ հայտարարում։ Երեք եվրոպական պետությունները ինչպես նաև Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը պարտավոր են կանխել Իրանի կողմից ուրանի հարստացմանն ուղղված գործողությունները», -հայտարարում էր Գերմանիայի դաշնային կանցլերը։