Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր երկօրյա այցով մեկնում է Մոսկվա, ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Նորին Սրբությանն ուղեկցում է նաև Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Ավելի վաղ Գարեգին Երկրորդի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման մասին էին գրում ադրբեջանական լրատվամիջոցները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը մոտ ապագայում հանդիպում կունենա Փաշինյանի հետԵրեկ Մոսկվա է մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Իսկ վարչապետը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 12-ին։ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։ Սա այս տարի Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպումն է։
Դեռ չի հաղորդվում արդյոք Մոսկվա կմեկնի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Օրերս Ադրբեջանի ղեկավարն էր հայտնել, թե դեմ չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիպել Հայաստանի ղեկավարին։ Փաշինյանը ևս հանդիպման պատրաստակամություն է հայտնել։