Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն այսօր բանակցություններ են անցկացրել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։
TACC գործակալության փոխանցմամբ` նախարարների հանդիպումը ընթանում է Չմիացած պետությունների շարժման՝ Բելգրադում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում։
«Հանդիպման սկզբում կողմերը խնդրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին լքել այն սրահը, որտեղ ընթանում են բանակցությունները», - հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Լավրովի և Չավուշօղլուի հանդիպման մասին նախապես որևէ տեղեկություն չէր հաղորդվել։