Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը այսօր երկօրյա այցով ժամանում է Մոսկվա։
«Հոկտեմբերի 11-ից 13-ը Նուլանդը կհանդիպի մի շարք բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաների հետ՝ նրանց հետ քննարկելով երկկողմ հարաբերություններին ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային քաղաքական օրակարգին վերաբերող խնդիրները», - հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նուլանդին թույլ չեն տվել այցելել ՌուսաստանReuters գործակալությունը, ռուսաստանյան աղբյուրները վկայակոչելով, հաղորդում է, որ Նուլանդի այցի գլխավոր խոչընդոտը նրա դեմ՝ Մոսկվայի կողմից սահմանված պատժամիջոցներն էին։
«Նուլանդը մեր պատժամիջոցների ցանկում էր և հետևաբար չէր կարող հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը», - «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նուլանդի այցը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վաշինգտոնն իր կողմից սահմանված անհատական պատժամիջոցների ցանկից հեռացրել է Ռուսաստանի քաղաքացիներից մեկին, որի ինքնությունը չի հստակեցվում։ Դրանից հետո Ռուսաստանի իշխանությունները, ելնելով փոխադարձության սկզբունքից, Նուլանդի անունը հեռացրել են պատժամիջոցների ենթարկված ԱՄՆ քաղաքացիների ցանկից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սենատոր Մենենդեսը կոչ է անում Նուլանդին, պաշտոնը ստանձնելու դեպքում, զբաղվել հայ գերիների վերադարձի և Արցախի հարցերով