Բաթումիում նախօրեին տեղի ունեցած շենքի փլուզման հետևանքով 9 մարդ է զոհվել

Առնվազն 9 մարդ է զոհվել նախօրեին Վրաստանի Բաթումի քաղաքում շենքերից մեկի մասնակցի փլուզման հետևանքով։ 9 զոհերից 4-ը մի ընտանիքի անդամներ են։

Իրավապահները երեք մարդ են ձերբակալել։ Նրանցից մեկը առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատերն է, մյուս երկուսը` վերանորոգող վարպետներ։ Ըստ նախաքննության՝ սեփականատիրոջ պնդմամբ, նրանք շինարարական աշխատանքներ են կատարել` կոպտորեն խախտելով անվտանգության կանոնները, ինչը հանգեցրել է 7 հարկանի շենքի մասնակի փլուզմանը։

Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։