Սոչին ու Երևանը «թավշյա սեզոնում» ռուսաստանցիների ամենաշատ նախընտրած ուղղություններից են, վկայում են Yandex.Travel ծառայության վերլուծական տվյալները, որոնք հիմնված են 2021 և 2020 թվականների սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը երկու ուղղությամբ ավիատոմսերի գնումների վրա:
Արտասահմանյան ուղղություններից ամենամեծ պահանջարկը վայելում է Երևանի՝ Հայաստանի ուղղությունը, երկրորդ և երրորդ տեղերում Թուրքիայի Ստամբուլ և Անթալիա քաղաքներն են։
Վերլուծաբանները կապում են արտասահմանյան ճամփորդական ուղղությունների նախընտրությունը կորոնավիրուսի համաճարակի ազդեցության և այն փաստի հետ, որ նախկինում ավելի հայտնի ու նախընտրելի ուղղությունները հիմա պարզապես հասանելի չեն ռուսաստանցիներից շատերի համար: