Թուրքիան ևս 40 F-16 ձեռք բերելու համար դիմել է ԱՄՆ-ին

Ամերիկյան արտադրության F-16 կործանիչ, արխիվ

Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին՝ 40 միավոր F-16 կործանիչ գնելու, ինչպես նաև իր ունեցած մոտ 80 ամերիկյան կործանիչներն արդիականացնելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ գործարքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն դեռ ուսումնասիրվում է Պետքարտուղարության և Պենտագոնի մաս կազմող համապատասխան պետական գերատեսչության կողմից: Reuters-ը հիշեցնում է, որ դրանց հնարավոր հաստատումից հետո էլ գործարքը կարող է արգելափակել Կոնգրեսը:

Հանրապետականներն ու դեմոկրատները կոչ են անում Միացյալ Նահանգների վարչակազմին ճնշում գործադրել Անկարայի վրա՝ կապված ռուսական S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ:

Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որ ձեռք բերեց այդ համակարգերը Ռուսաստանից: Անկարայի որոշումը հարուցեց Վաշինգտոնի և ամբողջ Դաշինքի կտրուկ բացասական արձագանքը: Միացյալ Նահանգները շարունակում է ջանքերը` ստիպելու Թուրքիային հրաժարվել դրանցից, այդ իսկ պատճառով դուրս թողեց Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության իր ծրագրից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՆԱՏՕ-ին դեռ չի հաջողվել համոզել Թուրքիային՝ հրաժարվել ռուսական S-400-ներից, ասում է ՍտոլտենբերգըԷրդողան-Պուտին հանդիպման ֆոնին խորանում է թուրք-ամերիկյան հարաբերություններում նկատվող ճգնաժամըԷրդողանը պնդում է՝ ռուսական S-400-ների ձեռքբերումը Թուրքիայի համար կարևոր էԹուրքիան մտադիր է ռուսական S-400 հրթիռային համակարգերի նոր խմբաքանակ գնել, CBS-ին ասել է Էրդողանը